Օտարերկրացուն կացության կարգավիճակ կտրամադրվի առցանց. 2026-ին կթվայնացվեն նաև մյուս ծառայությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կացության կարգավիճակ ստանալ ցանկացող օտարերկրացիների թիվը զգալիորեն ավելացել է։ Այս մասին Առաջին ալիքի Լուրերի եթերում հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

  • Հայաստանում ապաստան հայցողների թվում գերակշռում են Իրանի, Իրաքի, Ուկրաինայի, Սիրիայի, Ռուսաստանի և Եգիպտոսի քաղաքացիները։ Օտարերկրացիներն առաջին հերթին ընդգծում են՝ Հայաստանն անվտանգ ու ապահով երկիր է։
  • Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը դյուրացնում է ապաստանի գործերի վարման գործընթացը։ Օտարերկրացիների կողմից թվային տարբերակով դիմումները ներկայացնելու համար մշակվում է առցանց հարթակ։
  • Դիմելուց մինչև կացության կարգավիճակի տրամադրումը կլինի առցանց, սակայն վարչարարության ընթացքում մեկ անգամ օտարերկրացին կհրավիրվի նույնականացման։
  • Հայաստանը ապաստան հայցող որոշ օտարերկրացիների տրամադրում է ժամանակավոր կացարան։
  • Անօրինական միգրացիայի կառավարման համար նախատեսվում է ներդնել համակարգ․ օտարերկրացին այդ հարթակով կներկայացնի դիմում՝ կատարելով նշում ինքնազբաղված լինելու մասին։ Այս դեպքում նա աշխատանքային գործունեության հիմքով կստանա կացության կարգավիճակ։
  • Ազգությամբ հայերի համար կգործի քաղաքացիություն ստանալու որոշակի պարզեցված ընթացակարգ․ հաշվի առնելով ՀՀ սահմանադրության պահանջը՝ կգործի ՀՀ-ում բնակվելու նվազագույն չափորոշիչ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։