Մի քանի չոր փաստ.
1. Անցած հանգստյան օրերին` Հոկտեմբերի 11֊12֊ին Ուկրաինայի նախագահ Զելենսկին երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ` երկու օրում երկու հեռախոսազրույց;
2. Այսօր Ուկրաինայի պատվիրակությունը` երկրի վարչապետի ղեկավարությամբ չափազանց կարևոր հանդիպումներ կունենա Սպիտակ տանը, իսկ արդեն եկող ուրբաթ օրը` Հոկտեմբերի 17֊ին նախագահ Զելենսկին կայցելի Վաշինգտոն ԱՄՆ նախագահի հետ հանդիպելու նպատակով` հանդիպման հիմնական թեման` ըստ AXIOS-ի կլինի հենց "Tomahawk"֊ների փոխանցման հարցը;
3. Հեղինակավոր Finantial Times թերթը հայտնում է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ԱՄՆ֊ը հետախուզական տեղեկություններ է տրամադրում Ուկրաինային, օգնելով վերջինիս ոչնչացնել Ռուսաստանի խորը թիկունքում գտնվող էներգետիկ, ռազմական և լոգիստիկ կարևոր օբյեկտները;
4. RAND Corporation ամերիկյան հայտնի ուղեղային կենտրոնը հատուկ զեկույց է հրապարակել, որում աշխարհի կարևոր խաղացողներին խորհուրդ է տալիս արդեն պատրաստվել գործ ունենալ հետպուտինյան Ռուսաստանի հետ;
5. ԱՄՆ Oshkosh ռազմական ընկերությունը ներկայացրել է բեռնատարի թափքի վրա պատրաստած հրթիռների արձակման կայան, որը նախատեսված է "Tomahawk" հրթիռները ցամաքից արձակելու համար;
6. Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Ռյաբկովի, Ռուսաստանի նախագահի խոսնակ Պեսկովի և Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովի իրարամերժ հայտարարությունները վկայում են Կրեմլում տիրող խուճապի և խորը տարաձայնությունների մասին` "Tomahawk"-ների փոխանցման վտանգը արդեն խիստ վախեցրել է Ռուսաստանի վերնախավին;
7. Չինաստանի կուսակցական իշխող վերնախավում կտրուկ աճել է դժգոհությունը Սի Ծինփինի վարած քաղաքականության պատճառով. երկրի վերնախավը կարծում է, որ Չինաստանի ղեկավարը խախտել է չինացիների համար ավանդական դարձած չեզոքության սկզբունքը, բռնելով Ռուսաստանի կողմը, և չի բացառվում, որ Հոկտեմբերի 19֊20 կայանալիք Չինաստանի Կոմկուսի համագումարում Սի Ծինփինը հեռացվի պաշտոնից և Ռուսաստանը արդյունքում զրկվի իր կարևորագույն դաշնակցի աջակցությունից;
8. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեգնել է Պուտինին և իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆին, որոնց հանդիպումը տևել է 5 ժամ, ասելով, որ Ուիթկոֆը ոչինչ չի հասկանում Ռուսաստանից։
Սրանք միայն մի քանի չոր փաստեր են` ցանկը կարելի է անվերջ շարունակել, սակայն արդեն միայն այս փաստերը արդեն բավական են, որպիսի հասկանանք, որ "սև կարապի" մոտալուտ գալիքը։
Բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ. ռուս֊ուկրաինական պատերազմը չի ավարտվի կողմերից որևէ մեկի ռազմական ջախջախիչ հաղթանակի հետևանքով, ինչպես դա եղավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Ռուս֊ուկրաինական պատերազմը կավարտվի կողմերից մեկի, տվյալ դեպքում` Ռուսաստանի տնտեսական, քաղաքական ու ռազմական խորը ճգնաժամի ու երկրի ներսում տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում, ինչպես դա եղավ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի և Ռուսաստանի պարագայում։
ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է...
Կարծում եմ իրադարձությունները կզարգանան հետևյալ հերթականությամբ.
1. Մոսկվայի և այլ խոշոր քաղաքների զանգվածային հրթիռակոծում, Մոսկվայի ու ռեգիոնների բլեկաուտներ, տնտեսական խորը ճգնաժամ;
2. Կայծակնային հարձակում` ամենայն հավանականությամբ Ղրիմի ուղղությամբ` Կերչի կամրջի ոչնչացմամբ. պատահական չէ, որ արդեն մի քանի շաբաթ Ուկրաինան ոչնչացնում է Ղրիմի ՀՕՊ համակարգդրը, նավթային պահեստները, օդանավակայանները, ռազմական պահեստները, երկաթ գիծը և այլ ռազմական օբյեկտները;
3. Այս ամենի արդյունքում տեղի կունենա Կրեմլի ռեժիմի տապալում կամ պալատական հեղաշրջման կամ Մոսկվայի վրա Պրիգոժինի օրինակով մի նոր զինված արշավի հետևանքով։
Ինչպես ասում են "Պուտինի Х ժամը" մոտենում է և իմ կարծիքով այն լինելու է շատ դաժան։
Մնում է մենք կարողանանք դրանից օգտվել` հայ ժողովրդին մաղթում եմ իմաստություն և քաջություն իսկ իրենց ազգային համարող քաղաքական ուժերին ու անհատներին` երկրի ապագայի հանդեպ պատասխանատվության բարձր գիտակցում...
Ռուսաստանում կրկնվելու է 1917 թվականը և մենք պարտավոր ենք անել այնպես, որ մեզ մոտ կրկնվի 1918֊ը` Հայաստանի Առաջին Հանրապետության վերածնունդը այլընտրանք չունի։
Հայաստանի` 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մնաց ուղիղ 7.5 ամիս և ես վստահ եմ, որ 2026 թվականի ընտրությունները Հայաստանի համար լինելու են բախտորոշ, քանզի նրանք կկանխորոշեն երկու բան.
1. Կլինի Հայաստանը ընդհանրապես որպես ինքնիշխան երկիր թե ոչ և
2. Ինչպիսին կլինի այն` Առաջին թե Չորրորդ Հանրապետության տեսքով։
Նիկոլի հռչակած Չորրորդ Հանրապետությունը իրենից ներկայացնելու է ոչ ինքնիշխան, ոչ կենսունակ, ի վերջո մահվան դատապարտված ապազգային, Հայկական հարցը փակած, իր հայկական ինքնությունից հրաժարված թուրքական մի վիլայեթ, որտեղ հայ մարդը ապրելու է հյուրի` տնվորի կարգավիճակով ադրբեջանցիների, հնդիկների, պակիստանցիների հետ և այդ երկիրը շատ շուտով պարզապես կվերանա։
Վերածնված Առաջին Հանրապետությունը լինելու է ազգային արժեքների և ժողովրդավարական ավանդույթների վրա հիմնված կենսունակ և ինքնիշխան պետություն, որը կունենա իրական դաշնակիցներ, ապագայի տեսլական և հզոր հեռանկար։
Ռուսական չարիքի կայսրության մոտալուտ տապալման և դրա հետևանքով ԱՊՀ կոչվող արհեստական ու մեռելածին կառույցի անխուսափելի լուծարման պատճառով Ալմաթիի հռչակագիրը` 2020 թվականի Նոյեմբերի 9֊ի` Պուտինի հեղինաակած տխրահռչակ հայտարարության օրինակով չեղարկվելու է և Հարավային Կովկասի երնրները` ուզեն թե չէ վերադառնալու են նախախորհրդային սահմաններին ու քարտեզներին։
Ադրբեջանն ու Վրաստանը արդեն` դեռևս 1991 թվականին հռչակել են իրենց առաջին Հանրապետությունների իրավահաջորդությունը, հրաժարվելով Խորհրդային ժառանգությունից իսկ Ալիևը բազմիցս շեշտել է և պարբերաբար շարունակում է շեշտել Ադրբեջանի Խորհրդային օկուպացիայի և 1919 թվականի սահմանների օրինականության մասին, հավակնելով Սյունիքի, Տավուշի, Շիրակի ու Սևանի հարակից տարածքներին։
Միայն Հայաստանի ղեկավարներն են, որ համառորեն` Կրեմլի իրենց տերերի պարտադրմամբ շարունակում էին և են կառչած մնալ Խորհրդային ժառանգությանը, սահմաններին, քարտեզներին ու տխրահռչակ Ալմաթիի հռչակագրին։
Սակայն ժամանակը ինքը և Նիկոլին հույսով եմ շուտով փոխարինման եկած ազգային իշխանությունը վերջապես կստիպեն Հայաստանին ճանաչել Հայաստանի Խորհրդային օկուպացիայի (զավթման) ու անեքսիայի (բռնակցման) անհերքելի փաստերը, հրաժարվելով թե Խորհրդային ապօրինի սահմաններից և թե Հայաստանի վզին փաթաթված բոլոր իրավական ակտերից (Մոսկվայի պայմանագիր, Ալմաթիի հռչակագիր և այլն)։
Մեր միակ ծնողը եղել է և միշտ կլինի Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որին ճանաչելը յուրաքանչյուր իրական հայ զավակի պարտքն է։
Դու կարող ես արհամարհել, չհիշել և նույնիսկ չճանաչել քո ծնողին, սակայն նա միևնույն է հավերժ կմնա քո ծնողը` դու պարզապես կդառնաս բոլորի կաղմից դատապարտված ու չհարգված ապերախտ զավաք։
Հենց Առաջին Հանրապետությունն է եղել ներկայիս ՄԱԿ֊ի իրավանախորդը հանդիսացող Ազգերի Լիգայի կողմից ճանաչված միջազգային իրավունքի այն միակ սուբյեկտը, որի իրավահաջորդն է հանդիսանում ներկայիս Հայաստանը` ընդունենք մենք դա թե չէ։
Հայաստանի Առաջին հանրապետության իրավահաջորդության հռչակումն է մեր առջև ծառացած բոլոր խնդիրների լուծման միակ բանալին, լինի դա Արցախի ու Նախիջևանի հարցը, թե այպես կոչված Ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը, թե այսպես կոչված անկլավների հարցը և թե այսպես կոչված ռեպարացիաների հարցը։
Մարդ պիտի կատարյալ տհաս ու դեբիլ լինի կամ պարզապես ռուս֊թուրքական գործակալ, որ չհասկանա կամ չընդունի այս պարզ ճշմարտությունը։
ՀԱՇՎԱԾ ԱՄԻՍՆԵՐ ԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՆՎԵԼՈՒ Է։
----------
Հ. Գ. Այո Ռուսաստանը մի ամբողջ 35 տարի շարունակ խիստ վերահսկել ու տարբեր` հին ու նոր ձևերով մանիպուլիացիայի է ենթարկվել Հայաստանի քաղաքական դաշտը, օգտագործելով 5-րդ շարասյան իր հայտնի ու անհայտ, ստաժավոր ու նորեկ գործիքները (ԲՀԿ֊ին, ՀՅԴ֊ին, ԼՏՊ֊ին, Քոչարյանին, Սերժ Սարգսյանին նրա Արման Թաթոյանի ու Աբրահամ Գասպարյանի հետ միասին և այլն), սակայն ես ավելի քան վստահ եմ, որ Պուտինի ռեժիմի մոտալուտ կտրուկ թուլացումից կամ տապալումից և Ռուսաստանի` Հայաստանի հանդեպ եղած խիստ վիրահսկողության թուլացումից կամ վերացումից հետո Հայ ժողովրդի ճնշմամբ և Արևմուտքի աջակցմամբ այդ ամիսները` մինչև բախտորոշ ընտրությունների օրը կդառնան մի յուրատեսակ անցումային շրջան, որի շնորհիվ ընտրությունները կդառնան իրապես ազատ և արդար ու կարտահայտեն ժողովրդի կամքը` այլևս պիտի բացառվի ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառումն ու ընտրակեղծիքները։



